Աթենքի ծայրամասերում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 14 մարդ (լուսանկարներ, տեսանյութ)

11:31 • 16.11.17

Աթենքի ծայրամասերում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի, մի քանի մարդ համարվում է անհետ կորած, կան տասնյակ վիրավորներ: Այդ մասին հայտնում է The Guardian-ը: Հունաստանի փրկարարական ծառայությունների հաղորդմամբ՝ զոհվել է 10 տղամարդ և չորս կին: 12 մարդ զոհվել է Աթենքի արևմտյան ծայրամասում գտնվող Մանդրա բնակավայրում:

Ինչպես հայտնել է հասարակական կարգի և քաղաքացիների պաշտպանության հարցերով նախարար Նիկոս Տոսկասը, զոհերի թիվը կարող է դեռ աճել: Կանխատեսվում է, որ վատ եղանակային պայմանները պահպանվելու են մինչև հանգստյան օրերը:

Աթենքի ծայրամասերում ջրհեղեղն առաջացել է փոթորկի և հորդառատ անձրևների հետևանքով: Ջրի տակ են հայտնվել հարյուրավոր տներ, ճանապարհներ և ձեռնարկություններ: Փողոցները վերածվել են ցեխի «գետերի»՝ իրենց հոսանքի մեջ առնելով բազմաթիվ ավտոմեքենաներ:

Հունաստանի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել Էգեյան ծովում գտնվող Սիմի կղզու վրա:

A man looks out from his home over piles of vehicles in the municipality of Madra western Athens.

At least 14 dead after 'Biblical' flash floods in Greece