«Դիլիջան ազգային պարկի» անտառապահները ծեծի են ենթարկվել. shamshyan.com

10:42 • 16.11.17

Ոստիկանության Դիլիջանի բաժին երեկ՝ ժամը 12:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Վասիլևի փողոցի թիվ 12 տան դիմաց ծեծկռտուք է տեղի ունենում:

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Պարզվել է, որ նշված տան դիմաց նշված տան բնակիչներ, 65-ամյա Հենրի Մելքոնյանը, 25-ամյա Գևորգ Մելքոնյանը, 27-ամյա Դավիթ Մելքոնյանը, 28-ամյա Մինաս Մելքոնյանը վիճաբանության մեջ են մտել Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի բնակիչներ Սերյոժա Անանյանի, 63-ամյա Մկրտիչ Հովսեփյանի հետ:

Աղբյուրի տեղեկություններով՝ Մ. Մելքոնյանը հարձակվել է Ս. Անանյանի վրա, գցել գետնին, իսկ Մելքոնյանները ձեռքերով և ոտքերով հարվածել են Մ. Հովսեփյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:  Տուժածներից Ս. Անանյանը աշխատում է «Դիլիջան ազգային պարկի» ՊՈԱԿ «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 8-րդ պահաբաժնի անտառապահ, իսկ Մ. Հովսեփյանը նույն ազգային պարկի, նույն տեղամասի 7-րդ պահաբաժնի անտառապահ, իսկ Մելքոնյաններն էլ ազգականներ են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։