Վիետնամում դպրոցականը քնած ժամանակ կպել է iPhone-ի լիցքավորիչին և մահացել

22:42 • 16.11.17

Վիետնամում դեռահաս աղջիկը քնած ժամանակ դիպչել է iPhone-ի լիցքավորման մալուխին և մահացել: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Աղջկա ծնողների խոսքով՝ իրենք հայտնաբերել են 14-ամյա դստեր մարմինը միայն առավոտյան, ինչից հետո անմիջապես գնացել են հիվանդանոց: Սակայն բժիշկները չեն կարողացել օգնել. նրանք հաղորդել են, որ մահը տեղի է ունեցել հոսանքահարվելու հետևանքով:

Ոստիկանների վարկածի համաձայն՝ հոսանքահարության պատճառ է դարձել iPhone 6-ի անսարք լարը. մալուխից բաց հաղորդալարեր են դուրս եկել:

Լրատվամիջոցներում հրապարակված լուսանկարում երևում է, որ աղջիկն արդեն փորձել է կպչուն ժապավենի միջոցով վերականգնել լիցքավորիչը: Մալուխը հայտնաբերվել է դեռահասի անկողնու վրա. վարկածներից մեկի համաձայն՝ նա քնելուց առաջ լիցքավորման է դրել սմարթֆոնը և գիշերը պատահաբար կպել մալուխին: