Խաղաղ օվկիանոսում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոյեմեմբերի 16-ին Խաղախ օվկիանոսում ՝ Տոկիոյից մոտ 350 կիլոմետր հեռավորության վրա, հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որը, այնուամենայնիվ, չի զգացվել ցամաքում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ճապոնիայի օդերևութաբանական ծառայությանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ երկրաշարժն ունեցել է 6.2 մագնիտուդ ուժգնություն՝ Ռիխտերի սանդղակով, սակայն Տոկիոյում և մոտակա տարածքներում ստորգետնյա ցնցումների ուժը յոթ բալանոց սանդղակով կազմել է ընդամենը երկու բալ:
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Աոգասիմա կղզուց դեպի արևմուտք ընկած տարածքում՝ 20 կիլոմետր խորության վրա:
Ճապոնիայի օդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն՝ ցունամիի սպառնալիք չկա:










