Ամերիկուհին մի օրում երկու անգամ ջեքփոթ է շահել
ԱՄՆ-ի Հյուսիսային Կառոլինա նահանգի բնակչուհի Միշել Շուֆլերը մի օրում երկու անգամ ջեքփոթ է շահել: Այսպիսով, շահումների ընդհանուր գումարը կազմել է ավելի քան մեկ միլիոն դոլար: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Հաղթողի խոսքով՝ առաջին տոմսը ձեռք է բերվել վերջին պահին։
«Ամուսինս մի քիչ կանխիկ գումար է ունեցել, և նա որոշել է տոմս գնել ամենավերջին պահին», - պատմել է նա:
Ջնջելով քարտի պաշտպանիչ շերտը՝ կինը հայտնաբերել է, որ 10 հազար դոլար է շահել:
Մի քանի ժամ անց Շուֆլերը և նրա ամուսինը որոշել են ևս մեկ տոմս գնել: Այս անգամ տոմսը ևս հաջողություն է բերել, և ամուսինները շահել են մեկ միլիոն դոլար:
Կինը հրաշք է անվանել տեղի ունեցածը: Շահումն ամբողջությամբ վերցնելու փոխարեն կինը որոշել է 50 հազարական դոլար ստանալ 20 տարվա ընթացքում և ծախսել գումարն իր երեխաների համալսարանական ուսման վրա:










