ԱԺ նիստը՝ ուղիղ. քննարկվում է 2018թ. պետբյուջեի նախագիծը

10:02 • 16.11.17

ՀՀ Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստերի աշխատանքը՝ քննարկելով 2018թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:

Բյուջեի քննարկումից հետո ԱԺ-ն քննարկման կդնի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» համաձայնագիրը երկրորդ ընթերցմամբ:

Օրակարգում է նաև «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և այլ օրենքի նախագծեր:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովն ընդունեց «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին վիճահարույց օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվեց 85, 6 դեմ քվեարկությամբ: Դեմ էր քվեարկել միայն «ԵԼՔ» խմբակցությունը: