ԱՄՆ-ում վաճառքից հանվել են նացիստական սվաստիկայի նշանով վերնաշապիկները (լուսանկարներ)
Ամերիկյան Airwalk ընկերությունը վերնաշապիկների հավաքածու է թողարկել, որոնց վրա սվաստիկաներ են պատկերված: Այս մասին հայտնում է Business Insider-ը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ հագուստն արտադրվում էր Հնդկաստանում, իսկ գործվածքի պատկերներն ի սկզբանե ոչ ոք չէր նկատել. հեռվից նախշը շատ սովորական տեսք ունի:
Նշվում է, որ ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում Ross խանութներում վաճառքի է հանվել 13 դոլար արժողությամբ մոտ 14 հազար այսպիսի վերնաշապիկ:
Business Insider-ը գրում է, որ սվաստիկաները հայտնաբերելուց հետո խանութների ցանցը խոստացել է վաճառքից հանել այս հագուստը:
Հատկանշական է, որ մանրածախ առևտրի խանութներում որակի ստուգումներ չեն անցկացվում, ահա թե ինչու վերնաշապիկների վրա տեղ գտած նացիստական խորհրդանիշը ոչ ոք չի նկատել:












