Ծառայողական քննություն է նշանակվել երգիչ Սեբուի՝ ՃՈ-ի կողմից կաշառք պահանջելու մասին հայտարարության վերաբերյալ
Հայազգի երգիչ Սեբուի՝ պետավտոտեսուչների կողմից կաշառք պահանջելու մասին հայտարարության վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։
«Սեբուի հայտարարության հրապարակումից անմիջապես հետո Ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն»,-ասաց Էդգար Ջանոյանը։
Նշենք,որ երգիչ Սեբուն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել էր,որ Հայաստանում պետավտոտեսուչներն իրենից կաշառք են ուզել:










