Շիրխանյանն առողջական խնդիրների պատճառով չէր ներկայացել դատարան. նիստը հետաձգվեց

12:48 • 17.11.17

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատավարությունը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, ամբաստանյալ Վահան Շիրխանյանն ի վիճակի չէր եղել ներկայանալ դատարան:

Դատական նիստի մեկնարկին նախագահող դատավորը հայտնեց, որ քրեակատարողական հիմնարկից գրություն է ստացվել Շիրխանյանի բացակայության վերաբերյալ.« ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից դատարան գրություն է ուղարկվել, որ Վահան Շիրխանյանն ունի առողջական խնդիրներ և չի կարող մասնակցել նոյեմբերի 17-ին նիստին»:

Դատական նիստը հետաձգվեց:

Հիշեցնենք, որ զինված խմբի գործի շրջանակներում, մեղադրանք է առաջադրվել 33 անձի, որոնցից 20-ը կալանավորված են, ևս 4-ը անջատված մասով դատապարտվել են, իսկ մնացածները՝ ազատ արձակվել: 33 հոգու մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), հանցավոր համագործակցությանը մասնակցելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մաս) և կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և կրելու (Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մաս) համար: