Մեծ Բրիտանիայի երկնքում օդանավի և ուղղաթիռի բախում է տեղի ունեցել

19:28 • 17.11.17

Մեծ Բրիտանիայի Բուքինգհեմշիր կոմսության երկնքում բախվել են օդանավն ու ուղղաթիռը: Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով երկրի Ավիավթարների հետաքննության վարչությանը:

Վարչությունից հայտնել են, որ մասնագետների թիմ են ուղարկում դեպքի վայր՝ պարզելու կատարվածի հանգամանքները: Դեպքի վայրում աշխատում են նաև շտապ օգնության, փրկարար ծառայության մասնագետները: Միջադեպը տեղի է ունեցել թագավորության Պաըմական կառույցների ազգային հիմնադրամին պատկանող Ուեդեսթոն կալվածքի մոտակայքում տեղի ժամանակով մինչև 12:00-ն:

Ոստիկանության հաղորդմամբ՝ առաջահերթությունը տրվում է «կյանքեր փրկելուն»: