Բելառուսը վավերացրել է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքը: Համապատասխան օրենքը հրապարակվել է ազգային իրավական ինտերնետային պորտալում, հայտնում է rueconomics.ru–ն:
Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է այդ պայմանագիրը նոյեմբերի 14-ին:
Հաղորդվում է, որ ԵԱՏՄ երկրների մաքսային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից: Դրա նպատակը եվրասիական երկրների միջև միասնական մաքսային կարգավորումներ ապահովելն է:
Նախատեսված է մաքսային գործարքների օպտիմալացում, մաքսային կանոնների հետագա ազատականացում, արտաքին տնտեսական գործունեության պայմանների բարելավում, այդ թվում արտահանման խթանում:










