Յակուտսկում հետախուզում է հայտարարվել գործարար Սմբատ Սահակյանի նկատմամբ

10:49 • 17.11.17

Ռուսաստանի Յակուտսկ քաղաքի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել հայազգի գործարար Սմբատ Սահակյանի նկատմամբ, հայտնում է news.ykt.ru-ն՝ հավելելով, որ, բացի այդ, նրա դեմ 2 քրեական գործ է հարուցված:

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Սահակյանը ծնվել է 1960թ.՝ Երևանում:

Աղբյուրը հավելում է, որ գործարարի դեմ երկու քրեական գործերը հարուցվել են խարդախության և գործընկերների ֆինանսական միջոցների ապօրինի ներգրավման մեղադրանքներով:

Նվում է նաև, որ սկանդալային համբավ ձեռք բերած, կառուցապատմամբ զբաղվող Սահակյանը խախտել է քաղաքաշինական բոլոր նորմերը, մասնավորապես՝ առանց համապատասխան թույլտվության բարձրահարկ շենքի մեկ սեկցիա է կառուցել, ինչպես նաև մեկ այլ կառույցի վրա ապօրինաբար 17-րդ հարկն է  ավելացրել:

2016թ. դեկտեմբորի 16-ին՝ դատարանը տնային կալանքը փոխարինել է 5 մլն ռուբլու չափով գրավով: