Արգենտինայի նախագահի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել դաշտում

09:47 • 18.11.17

Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել եղանակային վատ պայմանների պատճառով, հայտնում է gazeta.ru-ն:

Հայտնի է, որ Մակրին ընտանիքի հետ  Չապադմալալ քաղաք էր ուղևորվում, երբ անսպասելիորեն կայծակ է հարվածել ու ուժեղ քամի սկսվել:

Ստեղծված իրավիճակի հետևանքով ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել դաշտում, ինչից հետո  նախագահի ընտանիքին մեքենաներով տեղափոխել են նշանակման վայր:

Նշվում է, որ միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել: