Չինաստանի հարավում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

11:44 • 18.11.17

Չինաստանի հարավում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որն ըստ Ռիխտերի սանդղակի` ունեցել է 6.9 մագնիտուդ հզորություն:

Ինչպես նշում է eurasiadiary.com կայքը, էպիկենտրոնը գտնվել է Տիբեթի ինքնավար շրջանի Նինգչի քաղաքում:

Աղբյուրը հավելում է, որ ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհեր և ավերածություններ չեն գրանցվել: 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրանում տեղի էր ունեցել 7.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը խլել էր 530 մարդու կյանք: