Վայոց ձորի մարզի Արփի գյուղում 700 հակ անասնակեր է այրվում. ԱԻՆ

09:25 • 18.11.17

Արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 18-ին՝ ժամը 06:55-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:


Պարզվել է, որ Արփի գյուղի 26-րդ փողոցի թիվ 24 տան մոտակայքում այրվում է Հ. Մ.-ին պատկանող անասնագոմի տանիքում (մոտ 80 քմ) կուտակած անասնակեր (մոտ 700 հակ):


Կտրվի լրացուցիչ տեղեկություն: