Ճապոնական քարշակ նավն ուսումնավարժանքների ժամանակ բախվել է ամերիկյան ռազմանավին

23:37 • 18.11.17

Ճապոնական քարշակ նավը շաբաթ ուսումնավարժանքների ժամանակ բախվել է ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող նավին, սակայն լուրջ վնասներից հաջողվել է խուսափել:

Ինչպես հայտնում է ABC News-ը, միջադեպը տեղի է ունեցել Ճապոնիայի ափերի մոտ: Քարշակ նավի շարժիչն է խափանվել, ինչի հետևանքով նավը կորցրել է կառավարումն ու բախվել ռազմանավին, որը համալրված է կառավարվող հրթիռային սպառազինմամբ: Ամերիկյան նավը որևէ լուրջ վնաս չի ստացել: