Հրաձգություն «Մոսկվա-սիթի» համալիրում. 4 կասկածյալ ձերբակալվել է
Մոսկովյան «Մոսկվա-սիթի» գործարար համալիրի երկնաքերերից մեկում տեղի ունեցած հրաձգության և պահակների սպանության փորձի գործով 4 կասկածյալ է ձերբակալվել:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր տեղեկացրել է ՌԴ Քննչական կոմիտեի մայրաքաղաքային վարչության մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նոյեմբերի 17-ի երեկոյան համալիրի տարածքում կենտրոնի այցելուների և մասնավոր անվտանգության ընկերության աշխատակիցների միջև հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով պահակներից 6-ը տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներ են ստացել: Հարձակվողները թաքնվել են դեպքի վայրից, իսկ տուժածներին հիվանդանոց են տեղափոխել:
Ինչպես հայտնել են իրավապահ մարմիններից, հակամարտություն է ծագել Crystal Ballroom ռեստորանում, դեռևս պարզ չէ, թե ինչ չեն «կիսել» ռեստորանի այցելուները: Ոստիկանության տվյալներով՝ ծեծկռտուքը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա՝ տրանսպորտային միջոցների կայանման պատճառով:










