Պուտինի ավտոշարասյան ճանապարհին 50 ռումբի տեղակայման մասին կեղծ ահազանգեր են ստացվել. Պեսկով

14:05 • 18.11.17

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է, որ «հեռախոսային ահաբեկիչները» նախօրեին ահազանգել են նախագահի ավտոշարասյան ճանապարհին տեղադրված 50 ռումբի մասին, գրում է lenta.ru-ն:

Նա նշել է, որ ահազանգերից ոչ մեկը չի համապատասախնել իրականությանը և ռումբերի մասին տեղեկոււթյունը չի հաստատվել:

«Իհարկե՝ անվտանգության ուժերն այդ պահին արեցին այն ամենը, ինչ իրենցից պահանջվում էր նման իրավիճակում»,- ասել է Պեսկովը՝ շեշտելով, որ ահազանգը չի ազդել Պուտինի օրակարգի վրա:

Խոսնակի փոխանցմամբ՝ ահազանգերը արվել են արտասահմանից:

Նշենք, որ ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ կեղծ ահազանգերի «ալիքը» Ռուսաստանում չի դադարում արդեն մի քանի ամիս:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ կեղծ ահազանգեր կատարողները կապված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ և գտնվում են արտասահմանում: