Սաուդյան Արաբիայում տղամարդուն ձերբակալել են կնոջ հետ խոսելու համար (տեսանյութ)
Սաուդյան Արաբիայում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը լանչի ժամին զրուցել է կնոջ հետ, հայտնում է The Daily Mail-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ «հանցագործությունը» տեղի է ունեցել սրբազան համարվող Մեքքա քաղաքի փոքրիկ սրճարաններից մեկի մոտ: Նշվում է, որ կնոջ ու տղամարդու միջև զրույցը ֆիքսել են տեսահսկման տեսախցիկները: Այնուհետև տեսանյութը հրապարակվել է համացանցում: Հատկանշական է, որ օգտատերերից շատերը կատարվածն անընդունելի են համարել, բայց միևնույն ժամանակ գտնվել են մարդիկ, որոնք խոսակցության մեջ որևէ վատ բան չեն տեսել:
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ իրենք կարճ ժամանակում պարզել են տղամարդու ինքնությունն ու ձերբակալել են նրան, որպեզի ավելի ուշ մեղադրանք ներկայացնեն:
Աղբյուրը նկատում է, որ Սաուդյան Արաբիայում կանանց արգելվում է առանց խնամակալի թույլտվության որևէ շփում ունենալ օտար տղամարդու հետ:










