Սիրիայում մեկ օրվա ընթացքում զինադադարի ռեժիմին միանալու երկու նոր համաձայնագիր է կնքվել

16:40 • 18.11.17

Սիրիայում մեկ օրվա ընթացքում զինադադարի ռեժիմին են միացել Հալեպի նահանգի երկու բնակավայր, այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հայտնած տվյալներին:

«24 ժամվա ընթացքում ստորագրված է զինադադարին միանալու մասին երկու համաձայնագիր, որոնք վերաբերում են Հալեպի նահանգի Ջաարա և Մարդագեն բնակավայրերին», - ասվում է հայտարարության մեջ:

Այսպիսով Սիրիայում հաշտության գործընթացին միացած բնակավայրերի թիվը հասավ 2273-ի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբեր ամսվա վերջին ավելի քան 800 սիրիացիներ վերադարձել են իրենց տները:

Ամիսներ առաջ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը և նրա թուրք գործընկեր Սեդաթ Օնալը հանդիպման ժամանակ պայմանավորվել են հաստատել Սիրիայում 4-րդ անվտանգության գոտին ստեղծելուն ուղղված ընթացակարգը:

Անվտանգության գոտիներ ստեղծելու մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2017-ի մայիսի 6-ին: Անվտանգության գոտիների ստեղծման երաշխավորները Ռուսաստանը, Թուրքիան և Իրանն են: