Թրամփի հարսանիքի 12 տարվա խմորեղենը աճուրդով վաճառվել է 2200 դոլարով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Մելանյա Թրամփի՝ 12 տարի առաջ տեղի ունեցած պսակադրության հարսանեկան տորթից մեկ կտորը աճուրդի ժամանակ վաճառվել է 2200 դոլարով:
Ինչպես հայտնում է Fox News-ը, սպիտակ ջնարակով պատված շոկոլադե խմորեղենի նախնական արժեքը գնահատվում էր 250 դոլար: Գնորդի անունը չի նշվում:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, հարսանիքի համար 90 կգ կշռող տորթ էին թխել, որի արժեքը կազմել էր 50 000 դոլար: Դրա համար հրուշակագործներն ստիպված էին բավականին մեծ շրջանակ հավաքել տորթի ներսում և այն չեն առաջարկել հյուրերին: Փոխարենը շոկոլադե թխվածք են պատրաստել, որոնցից մեկն էլ վաճառվել է աճուրդում:










