Սպանություն Վանաձորում. 33-ամյա տղամարդու դին տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։05-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոնից Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը, ով, ըստ բժիշկների հայտարարության, վնասվածքը ստացել է որովայնի մասում՝ կտրած-ծակած հարվածի հետևանքով, Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, 33-ամյա Վոլոդյա Քոչինյանն է։
Փաստի առթիվ Թ. Շուշանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, Լոռու մարզային քննչական վարչույթան քննիչ Վերմիշյանի գլխավորությամբ, ում որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մսի հատկանիշներով։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, թե որտեղ է տեղի ունեցել սպանությունը, որտեղ աշխատել են նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները։










