Քյոլնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանն առաջացրել է թուրքական համայնքի զայրույթը (լուսանկարներ)

09:47 • 20.11.17

Գերմանիայի Քյոլն քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանը առաջացրել է թուրքական համայնքի զայրույթը, այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Քյոլնի թուրքական համայնքի ներկայացուցիչ Լևենթ Թաշքըրանը հայտնել է, որ տեղի 32 թուրքական միություններից բաղկացած հատուկ նախաձեռնությունը թեմայի վերաբերյալ ժամանակին հանդիպումներ է անցկացրել Քյոլնի քաղաքապետարանում և հետևել է իրադարձությունների զարգացմանը: Չնայած թուրքական համայնքի գործադրած ջանքերին՝ հուշարձանը կանգնեցվել է:

«Քյոլնում, որտեղ 100 000-ից ավելի թուրքեր են ապրում, նման հուշարձանի կանգնեցումը ներքին խաղաղությունը խաթարող քայլ ենք որակում: Մենք քաղաքապետարանի այս որոշումը չենք ընդունում և համարում ենք այն հակաժողովրդական», - ասել է Թաշքըրանը:

Նշենք, որ ավելի վաղ Գերմանիայում գործող «Վտանգված ժողովուրդներ» իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհայինի տարիներին սպանված հայերի ու այլ քրիստոնյա ժողովուրդների զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ կանգնեցնել գերմանական քաղաքներում:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Գերմանիայի Բունդեսթագը պատմական քվեարկությամբ ցեղասպանություն է ճանաչել 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում իրականացված հայերի կոտորածները:

Almanya'dan Türklerin yoğun olarak yaşadığı bölgede skandal hareket!

Almanya'dan Türklerin yoğun olarak yaşadığı bölgede skandal hareket!

Almanya'dan Türklerin yoğun olarak yaşadığı bölgede skandal hareket!