Բագրատաշենի բնակիչը դանակահարել է սահմանապահին, հետո ինքնասպանության փորձ արել. Aravot.am
Նոյեմբերի լույս 20-ի գիշերը Բագրատաշենի սահմանային անցակետում սահմանը հատել ցանկացող քաղաքացիների և սահմանապահի միջև վեճ է բռնկվել, որի ընթացքում դանակով հարվածել են սահմանապահին այս մասին տեղեկացնում է Aravot.am–ը:
Բագրատաշեն գյուղի բնակիչ 2 եղբայրներ ցանկացել են հատել սահմանը: Սահմանապահ ծառայության աշխատակիցը պահանջել է բացել ավտոմեքենայի բեռնախցիկը, սակայն եղբայրները հրաժարվել են դա անել՝ ասելով, որ իրենք տեղացի են, իրենց բոլորը ճանաչում են, ինչից հետո վեճ է բռնկվել։
Նրանցից մեկն օգնության է կանչել իր աներձագին՝ Բագրատաշենի բնակիչ Կարեն Շիրվանյանին, ով դանակով հարվածել է սահմանապահին:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։










