Երևանի Ավետ Ավետիսյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին
Արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 19-ին՝ ժամը 22:46-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 36 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել՝ 1941 թ. ծնված Լ. Պ.-ի դին:










