ԵՄ խորհուրդը հավանության է արժանացրել Շենգենյան գոտի մուտքի վերահսկողության նոր համակարգը

17:12 • 20.11.17

Եվրամիությունը որոշել է խստացնել միության ոչ անդամ երկրների քաղաքացիների մուտքի համար Շենգենյան գոտու արտաքին սահմանների հսկողությունը: Այդ մասին ասված է ԵՄ խորհրդի հայտարարությունում, հայտնում է ТАСС-ը:


Նշվում է, որ նոյեմբերի 20-ին Խորհուրդը հավանության է արժանացրել մուտքի-ելքի համակարգի վերաբերյալ որոշումը և դրա վերաբերյալ Շենգենյան սահմանային օրենսգքրում փոփոխությունների սահմանումը: Այդ համակարգը գրանցելու է Շենգենյան գոտու սահմանները հատող երրորդ երկրների քաղաքացիների մուտքի, ելքի և մուտքի մերժման մասին տեղեկությունը:


Փաստաթղթում նշվում է, որ նոր համակարգը կբարելավի մասնավորապես արտաքին սահմաններին ստուգումների որակը: Բացի այդ այն կապահովի հուսալի և համակարգված տեղեկություն ժամանողների մասին, ինչպես նաև կուժեղացնի ԵՄ-ում անվտանգությունը և ահաբեկչության դեմ պայքարը:


Որոշումը պետք է ստորագրի ԵՄ խորհուրդը և Եվրախորհրդարանը, ինչից հետո այն կհրապարակվի պաշտոնական ամսագրում և ուժի մեջ կմտնի 20 օր անց:


Հաղորդվում է, որ նոր համակարգը կգործարկվի 2020 թվականին: