Իսպանացի միանձնուհիներին տուգանել են 170.000 եվրոյով հին երգեհոնը վերանորոգելու համար

17:20 • 20.11.17

Իսպանական Անդալուզիա ինքնավար համայնքի իշխանությունները 170.000 եվրոյով տուգանել են Սևիլիայում գտնվող և Սուրբ Ինեսի անունը կրող վանքի միանձնուհիներին՝ 17-րդ դարի երգեհոնն առանց համապատասխան թույլտվության վերանորոգելու համար:

Ինչպես նշում է Euromag-ը, եթե միանձնուհիները որոշեն ինքնակամ վճարել տուգանքը, ապա գումարը կկարճատվի մինչև 102.000 եվրո:

Աբյուրը մանրամասնում է, որ 17-րդ դարում ստեղծված երգեհոնը, որը ձեռք է բերել մշակութային նշանակության օբյեկտի կարգավիճակ, 1983թ. սկսած համարվում  է Անդալուզիայի կառավարության սեփականությունը:

Հայտնի է, որ երաժշտական գործիքի ապօրինի վերանորգման պատմությունը բացվել է, երբ տեխիկները նկատել են, որ միանձնուհիները երգեհոնը  տեղափոխել են մեկ այլ սենյակ: