Իրաքի դաշնային դատարանը հակասահմանադրական է ճանաչել Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն
Իրաքի դաշնային դատարանը հակասահմանադրական է ճանաչել սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեն ու չեղարկել այն, գրում է Reuters գործակալությունը:
Դաշնային դատարանի խոսնակ Այաս Սամուկը հայտարարել է, որ հանրաքվեի արդյունքում Իրաքյան Քրդստանի իշխանության կողմից կայացված բոլոր որոշումները նույնպես հակասահմանադրական են և պետք է կասեցվեն:
Ավելի վաղ Դաշնային դատարանը որոշում էր ընդունել, որով հայտարարվել էր, որ իրաքյան ոչ մի շրջան չի կարող անջատվել երկրից:
Իրաքյան Քրդստանի շրջանային կառավարությունը հայտարարել էր, որ կհարգի դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ Իրաքի հյուսիսում գտնվող Իրաքյան Քրդստան ինքնավարությունը սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե էր անցկացրել, որի ժամանակ անկախության օգտին է քվեարկել 92.7 տոկոսը (2,86 մլն մարդ):










