Ազգային ժողովի դիմաց ավտոմեքենա է այրվում
Երևանի Բաղրամյան պողոտայում ավտոմեքենա է այրվում, այս մասին հայտնում է դեպքի վայրում գտնվող Tert.am-ի թղթակիցը:
Դեպքը գրանցվել է քիչ առաջ Ազգային ժողովի դիմացի հատվածում, Կարեն Դեմիրճյան փողոցի խաչմերուկին մոտ:
Այժմ մեքենայում տեղադրված գազի բալոնի պայթելու վտանգ կա:
Բաղրամյան պողոտայի նշված հատվածն այժմ փակ է, տեղում աշխատում են ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները:










