Արմավիրում տղամարդը ինքնասպան է եղել, հայտնաբերվել է պատին փորագրած գրություն. shamshyan.com

10:04 • 21.11.17

Ոստիկանությունը նոյեմբերի 19-ին ահազանգ է ստացել, որ Արմավիր քաղաքի Կոմիտասի փողոցի թիվ 2/ա տանը տղամարդու դի կա։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Դեպքի վայր մեկնած ոստիկաններն անկողնում հայտնաբերել են տանտիրոջ՝ 80-ամյա Գրիշա Գ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա էլեկտրահարվելու միջոցով ինքնասպան է եղել՝ էլեկտրալարը փաթաթելով ձեռքին։

Հայտնաբերվել է գրություն՝ փորագրված պատին. «Խնդրում եմ ոչ մեկին չմեղադրել»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։