Արարատի մարզում Honda–ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մի քանի պտույտ գործելով,  հայտնվել դաշտում, վիրավորներից 6–ն արտասահմանցիներ են. shamshyan.com

12:13 • 22.11.17

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Երևան- Երասխավան ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում Վարդենիս քաղաքի բնակիչ, 46-ամյա Ռոբերտ Հովհաննիսյանը իր վարած Honda մակնիշի 60 GD 099 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել–ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում: 

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 1-ը Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ 6-ը Արտաշատի բժշկական կենտրոն: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից 3-ը ՌԴ քաղաքացիներ են, 3-ը ֆիլիպինցիներ: