Էլիզաբեթ 2-րդը պաշտոնապես դարձել է աշխարհի ամենատարեց ղեկավարը
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդն աշխարհի առաջնորդների շրջանում հերթական ոչ պաշտոնական տիտղոսն է ստացել: Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեի հրաժարականից հետո, նա պաշտոնապես դարձել է աշխարհի ամենատարեց ղեկավարը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 37 տարի շարունակ Զիմբաբվեն կառավարելուց հետո, 93-ամյա Մուգաբեն հայտնել է նախագահի պաշտոնը լքելու մասին: Այս հայտարարությունից հետո աշխարհի ամենատարեց ղեկավարի կոչումը փոխանցվել է 91-ամա Էլիզաբեթ 2-րդին:
Աղբյուրը մանրամասնում է, որ սա Մեծ Բրիտանիայի թագուհու հերթական ռեկորդներից մեկն է. 2015 թվականի սեպտեմբերին Էլիզաբեթ 2-րդը գերազանցել է Վիկտորիա թագուհու ռեկորդը՝ դառնալով Մեծ Բրիտանիայի ամենաերկար կառավարող միապետը:
Իսկ 2016 թվականի հոկտեմբերի 13-ին Թաիլանդի թագավոր Պումիպոն Ադուլյադետի մահից հետո Էլիզաբեթ 2-րդը դարձել է ներկայում ապրող ամենաերկար կառավարող միապետը:










