Սյունիքում 2 օր առաջ անհետ կորած 24–ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է Գորհայք լճի տարածքում` իր մեքենայի մեջ. Shamshyan.com

14:33 • 22.11.17

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 178.2-րդ կմ հատվածում Գորհայքի լճի տարածքում ավտոմեքենա է ընկել, որի մեջ դի կա. տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները ВАЗ 2106 մակնիշի 35 DA 176 համարանիշի ավտոմեքենայում հայտնաբերել են Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղի բնակիչ, 24-ամյա Թաթուլ Թադևոսյանին, ով, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ 2 օր է՝ Ոստիկանության Վայքի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած:

Փաստի առթիվ Սիսիանի քննչական բաժնում ավագ քննիչ Ա. Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում և նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ այդ թվում՝ դիակի դատաբժշկական: