Երևան-Երասխ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ջրանցքը. նախնական տվյալներով՝ կա 5 տուժած

09:06 • 22.11.17

Արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 22-ին՝ ժամը 07:53-ին, տեղեկություն է ստացվել, որ  Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Մասնավորապես, ըստ ահազանգի, «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել ջրանցքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ նախնական տվյալների՝ կա  հինգ տուժած:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: