Մեծ Բրիտանիայի «ամենակատաղի» հանցագործին հրաժարվել են վաղաժամ ազատ արձակել (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի «ամենակատաղի» հանցագործը համարվող Չարլզ Բրոնսոնը դիմել է վաղաժամ ազատվելու խնդրանքով, սակայն մերժում է ստացել:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, իշխանությունները վճռել են, որ վերջերս ճաղերի հետևում դերասանուհի Փոլա Ուիլյամսոնի հետ ամուսնացած Բրոնսոնին չի կարելի վաղաժամ ազատ արձակել կամ տեղափոխել բաց ռեժիմի բանտ:
Վաթսունչորսամյա Բրոնսոնը, ում իսկական անուն-ազգանունն է Մայքլ Փիտերսոն, դատապարտված է ցմահ բանտարկյության՝ մարդկանց գողության մեղադրանքով: Նա հայտնի է իր դաժանությամբ ինչպես բանտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Հայտնի է, որ Բրոնսոնն ազատազրկման ժամկետի մեծ մասն անցկացրել է պատժախցում:
Այժմ նրա կինը առցանց խնդրագիր է ներկայացրել՝ նշելով, որ Չարլզը գիտակցել է իր մեղքերը, այլևս առաջվա վտանգավոր հանցագործը չէ ու վաղաժամ ազատվելու իրավունք ունի: Հայտնի է, որ խնդրագիրը ստորագրել է մոտ 19.000 մարդ:
Նշենք, որ բրիտանական մամուլում նրան հաճախ կոչում են «Բրիտանիայի ամենակատաղի բանտարկյալը» և «բրիտանացի ամենատխրահռչակ բանտարկյալը»։ Կալանքի ավելի քան 30 տարվա ժամկետները Բրոնսոնն անց է կացրել Ռեմթոնի, Բրոդմուրի և Էշվորթի բարձր անվտանգությամբ հոգեբուժարաններում, ևս 120 ուղղիչ հաստատություններում:












