Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարող է լուծել միայն Ռուսաստանը. Էրդողան

15:07 • 22.11.17

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Արցախի հիմնախնդիրը կարող է լուծել միայն Ռուսաստանը, այս մասին հաղորդում է թուրքական «Այդընլըք» պարբերականը:

«Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծելու ունակ միակ ուժը Ռուսաստանն է» , - ասել է Թուրքիայի նախագահը՝ նշելով, որ եթե առիթ ընձեռնվի՝ Սոչիում կայանալիք գագաթնաժողովին կբարձրացնի նաև արցախյան հիմնախնդրի հարցը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպման ժամանակ քննարկել էր արցախյան հիմնախնդիրը:

«Ես նրան ասացի, որ լավ կլինի, որպեսզի Ռուսաստանն առավել ակտիվ դիրք գրավի այս հակամարտության լուծման հարցում, հարգելի Պոտինը նույնպես այդ կարծիքին է, սակայն երկու կողմերի որդեգրած դիրքորոշման հետևանքով առանձնակի հույսեր չունի», - ասել էր Էրդողանը:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել է, որ Արցախի հիմնախնդիրը նույնչափ կարևոր է Թուրքիայի համար: