Միջերկրական ծովում հազարից ավելի ներգաղթյալ է փրկվել մեկ օրում

23:56 • 22.11.17

Չորեքշաբթի շուրջ 1100 ներգաղթյալ է փրկվել Միջերկրական ծովում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իտալիայի առափնյա փրկարարական ծառայությունը

Օգնություն է ցուցադրվել 11 փրկարարական գործողության շրջանակներում, որոնց ներգրավվել են իտալական առափնյա ծառայության նավերը, Իտալիայի ռազմածովային ուժերի նավերը, Եվրամիության ռազմածովային միգրացիոն առաքելության, ինչպես նաև բարեգործական ընկերությունների նավերը:

Փրկված ներգաղթյալները փորձում էին հատել Միջերկրական ծովը և Եվրոպա հասնել 10 փչովի և փոքր փայտե նավերով: