Ֆիլիպինյան ծովում կործանվել է 11 մարդ տեղափոխող ԱՄՆ ռազմածովային ուժերի ինքնաթիռը
Ֆիլիպինյան ծովում՝ ճապոնական Օկինավա կղզու հարավ-արևելքում կործանվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի ինքնաթիռը, որում եղել է 11 մարդ: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Խաղաղ օվկիանոսում տեղակայված ԱՄՆ յոթերորդ նավատորմի հրամանատարությանը:
Այժմ իրականացվում են որոնողա-փրկարարական աշխատանքներ:
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, ինքնաթիռը ուղղվում էր դեպի Ֆիլիպինյան ծովում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի Ronald Reagan ավիակիրը: Աղետի պատճառը հայտնի չէ:
Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան հայտնել է լրագրողներին, որ ԱՄՆ ռազմածովային ուժերից իրեն տեղեկացրել են, որ վթարի պատճառը կարող էր լինել շարժիչի անսարքությունը:










