2.64 մլն դոլար. արաբ երիտասարդն աստղաբաշխական գին է վճարել մեքենայի պետհամարանիշի համար

13:15 • 22.11.17

Հարուստները սիրում են իրենց սոցիալական կարգավիճակն ընդգծել թանկարժեք իրերի՝ այդ թվում նաև մեքենաների յուրահատուկ պետհամարնիշերի միջոցով:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, Արաբական Միացյալ Էմիրությունների 23-ամյա բնակիչն Աբու Դաբիի ոստիկանության կազմակերպած աճուրդում 2.64 մլն դոլար է վճարել հատուկ պետհամարանիշի համար:

Աղբյուրը մանրամասնում է, որ դրա վրա նշված է միայն «2» թիվը:

Գնորդը՝ Ահմեդ ալ Մարզուքին, բացատրել է, որ 2 թիվն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ տասնամյակներ առաջ դեկտեմբերի 2-ին երկրի էմիրությունները միավորվել են՝ ստեղծելով ԱՄԷ-ն: