«Ռուսաստանի հարուստ երեխաները» Mercedes-ով մրցարշավ են կազմակերպել Մոսկվայում (տեսանյութ)

19:50 • 22.11.17

Համացանցում է հայտնվել տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է Mercedes-Benz Gelandewagen մակնիշի սև արտաճանապարհայինն ընթանում Մոսկվայի Կուտուզովսկու պողոտայի բաժանարար գծով:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, տեսագրությունը հրապարակվել է Instagram-ի richrussiankids («Հարուստ ռուս երեխաներ») էջում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ տեսանյութի հերոսների գործողությունները ենթակա են Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների քրեական օրենսգրքի 12.15 հոդվածի առաջին մասով դիտարկմանը, այն է՝ «Տրանսպորտային միջոցի տեղակայման կանոնների խախտում», որով 1500 ռուբլի տուգանք է նախատեսվում: