Բելգիայում Skype-ը տուգանվել է 30.000 դոլարով հայկական հանցախմբի անդամներին գաղտնալսելու պահանջը մերժելու համար

11:32 • 22.11.17

Բելգիական Անտվերպեն քաղաքի դատարանը մերժել է Skype Technologies ընկերության բողոքարկումն ու վերահաստատել նախորդ վճիռը, համաձայն որի՝ ընկերությունը պետք է տուգանք վճարի Բելգիայի իրավապահ մարմինների հետ համագործակցությունից հրաժարվելու համար: 

Ինչպես նշում է radio-rubel.be կայքը, խոսքը 2012թ. տեղի ունեցած դեպքի մասին է:

Հայտնի է, որ հետաքննություններից մեկի ժամանակ իրավապահները պետք է գաղտնալսեին հայկական հացախմբի՝ Skype-ի ծառայություններից օգտվող անդամներին: Ըստ այդմ՝ ոստիկանությունը դիմել է ընկերությանը, որպեսզի կարողանա հատուկ միջամտության արդյունքում գաղտնալսել կասկածյալներին: Սակայն  Skype-ը մերժել է օրենքի ներկայացուցիչներին:

Դրանից հետո ոստիկանությունը Skype Technologies-ին դատի է տվել: Չընդունելով մերժման համար 30.000 դոլար վճարելու մասին վճիռը՝ ընկերությունը բողոքարկել է այն, սակայն պարտվել է: