Մոսկվայում հոսպիտալացվել է Արմեն Ջիգարխանյանը. ԶԼՄ-ների պնդմամբ՝ նա չի կարողանում քայլել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է Մոսկվայի կլինիկաներից մեկում, ինչի մասին հայտնել է դերասանի անվան դրամատիկ թատրոնի պաշտոնական ներկայացուցիչ Նատալյա Կորնեևան:
Ինչպես նշում է tvzvezda.ru-ն, թատրոնի աշխատակիցները տեսել են՝ ինչպես են դերասանին հիվանդանոց տեղափոխել;
Կորնեևան մանրամանել է, որ դեռևս հայտնի չէ՝ ինչն է դարձել հոսպիտալացման պատճառ: Այնուհանդերձ՝ մի շարք լրատվամիջոցներ գրել են, որ Ջիգարխանյանը խնդիրներ ունի ոտքերի հետ ու չի կարողանում քայլել:
«Վերջին օրերին նա դժվարությամբ էր տեղաշարժվում ու գրեթե դուրս չէր գալիս իր աշխատասենյակից»,-ասել է կինը՝ նկատելով, որ վերջին շրջանում Ջիգարխանյանը քիչ էր շփվում թատրոնի աշխատակիցների հետ:
Հիշեցնենք, որ սիրված դերասանը հոսպիտալացվել էր նաև հոկտեմբերի 10-ին՝ երիտասարդ կնոջ հետ ընտանեկան վեճի հետևանքով ինքնազգացողության կտրուկ վատացման պատճառով:










