Սոչիում կայացել է Պուտին-Ռոհանի-Էրդողան հանդիպումը

09:41 • 23.11.17

Նախօրեին Սոչիում ավարտվել է Սիրիայի հարցով եռակողմ գագաթնաժողովը, որին մասնակցել են Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները, այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից: 

Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոհանին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկումներ են անցկացրել շուրջ երկու ժամ:

Հանդիպման օրակարգում են եղել սիրիական հիմնախնդրի՝ քաղաքական կարգավորման մեկնարկը, իրավիճակը անվտանգության գոտիներում, մասնավորապես, քրդական խմբավորումների ենթակայության տակ գտնվող Իդլիբում և Աֆրինում:

Կողմերը նաև խոսել են Սիրիային անհրաժեշտ հումանիտար աջակցության մասին:

Նշենք, որ հանդիպումից մեկ օր առաջ Պուտինն առանձին հանդիպում է ունեցել նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ: