Ձյունամրրիկի միջով դպրոցից տուն վերադարձող յակուտացի աշակերտների տեսանյութը զարմացրել է համացանցի օգտատերերին (տեսանյութ)

09:24 • 23.11.17

Բլոգեր Բոլոտ Բոկչարյովը Twitter-ում մի տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես են յակուտացի աշակերտները, սաստիկ ձյունամրրիկը ճեղքելով, դպրոցից տուն գնում:

«Չոկուրդախ արկտիկական գյուղում երեխաները դպրոցից տուն են վերադառնում: Սա իմ Յակուտիայում է: Փառք Աստծո, որ Յակուտսկում այսպիսի մրրիկներ չեն լինում»,-տեսանյութը մակագրել է բլոգերը:

Ինչպես նշում է ria.ru-ն, տեսանյութի տարածումից հետո համացանցի բազմաթիվ օգտատերեր՝ հիմնականում օտարերկրացիները, ապշել են, թե որքան դիմացկուն են յակուտացի երեխաները:

«Ինչպիսի զարմանալի հակադրություն, երբ Նիդեռլանդներում ձյան շերտի հաստությունը հասնում է 10 սմ-ի, գրեթե ամբողջ երկիրը դադարում է աշխատել, ու դպրոցները փակվում են»,-գրել է զարմացած օգտատերերից մեկը: