Եգիպտական մզկիթի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 235-ի

23:34 • 24.11.17

Եգիպտոսի Սինայի թերակղզու հյուսային շրջանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 235-ի:  INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է եգիպտական պետական հեռուստատեսությունը:

«Ալ-Արաբիա» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ զոհերի թվում երեխաներ կան: Վիրավորների թիվը կազմում է 130 մարդ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր Էլ Արիշ քաղաքից 40 կմ հեռավորությամբ գտնվող բնակավայրում տեղի ունեցած պայթյունի մասին: Պայթյունից բացի ահաբեկիչները հրաձգություն են իրականացրել մարդկանց ուղղությամբ:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ միջադեպից հետո եգիպտական անօդաչու թռչող սարքերի միջոցով 15 ահաբեկիչ է վնասազերծվել։