Լոնդոնի մետրոյի կայարանից մարդիկ տարհանվել են. կրակոցներ են հնչել (տեսանյութ)
Բրիտանական տրանսպորտային ոստիկանությունը տեղեկացրել է, որ հաղորդագրություն է ստացել լոնդոնյան Oxford Circus մետրոյի կայարանում հնչած կրակոցների մասին:
The Independent-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են մեկնել բրիտանական տրանսպորտային ոստիկանության և Լոնդոնի մայրաքաղաքային ոստիկանության աշխատակիցները և փորձում են պարզել, թե ինչ է կատարվել:
Ավելի վաղ մետրոյի կայարանում ծխի առկայության պատճառով մարդիկ տարհանվել էին, կայարանը փակվել էր։










