Եգիպտոսի մզկիթներից մեկում ահաբեկչության հետևանքով 55 մարդ է զոհվել
Եգիպտոսի Սինայի թերակզղու հյուսիսում գտնվող մզկիթներից մեկում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մահացել է առնվազն 55 և վնասվածքներ ստացել մոտ հարյուր մարդ: Այս մասին հայտնում է Haaretz.com-ը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ պայթյունը որոտացել է Էլ Արիշ քաղաքի մոտակայքում: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ:
Ենթադրվում է, որ ահաբեկչական պայթյունն իրականացրել են «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները:
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ օրվա աղոթքի ժամանակ:
Reuters գործակալության հաղորդմամբ՝ գրոհայինները ոչ միայն գործարկել են պայթուցիկ սարքը, այլ նաև կրակ բացել մարդկանց վրա:










