Իրանում ուժեղ երկրաշարժից տասնյակ մարդիկ են տուժել

16:05 • 24.11.17

Իրանի արևմուտքում 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, ինչի հետևանքով տուժել է 36 մարդ, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:

Երկրաշարժը, որի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա, գրանցվել է Լորեստան նահանգում ՝ Բորուջերդ քաղաքից ոչ հեռու: Լորեստան նահանգի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչ Ռեզա Արյային հայտնել է մարդիկ վնասվածքներ են ստացել տնից դուրս գալու փորձի ժամանակ:

Հիշեցնենք, որ Իրանում նոյեմբերի 12-ի երեկոյան տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել էր 530-ի: Մոտ 70 հազար մարդ մնացել է անտուն:

Երկրաշարժը զգացվել էր նաև Հայաստանում, ինչպես նաև Թուրքիայում, Քուվեյթում, Հորդանանում, Լիբանանում, Սաուդյան Արաբիայում, Քաթարում և Բահրեյնում: