Բրազիլիայում անհայտ անձինք հարձակվել են ԱՄՆ-ի փոխհյուպատոսի վրա

10:10 • 25.11.17

Բրազիլիայում անհայտ անձանց խումբը հարձակվել է Ռիո Դե Ժանեյրոյում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչության փոխհյուպատոս Ստեֆանի Բոլենի վրա: Այս մասին հայտնում է Globo հեռուստաալիքը:

Նախնական տվյալների համաձայն՝ Բոլենը կողոպուտի է ենթարկվել: Հարձակվողները կրակ են բացել ավտոմեքենայի վրա, որի մեջ կինը գտնվել է իր ամուսնու հետ:

Աղբյուրը մանրամասնում է, որ Բոլենը ոտքի հատվածքում վնասվածք է ստացել:

Նշվում է, որ Ռիո Դե Ժանեյրոյում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունը հաստատել է միջադեպի փաստը: Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են: