ԵՄ-ի հետ համաձայնագիրը թույլ կտա հայ արտադրողներին ևս 25 տարի պահպանել «կոնյակ» անվանման իրավունքը. РБК

14:51 • 25.11.17

Եվրամիության և Հայաստանի միջև նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագիրը թույլ կտա կոնյակի հայ արտադրողներին Եվրամիությունում ևս 25 տարի իրենց արտադրանքը ներկայացնել որպես «հայկական կոնյակ»: Այդ մասին ասված է Եվրամիության պարզաբանման մեջ, հայտնում է РБК-ն:


Փաստաթղթում նշվում է, որ «կոնյակ» անունը ֆրանսիական պաշտպանված աշխարհագրական անուն է, բայց Երևանի հետ համաձայնագիրը ենթադրում է, որ առաջիկա 25 տարիներին հայ արտադրողները կկարողանան օգտագործել «կոնյակ» անունը և արտահանել այն նույն պայմաններով և նույն անունով, ինչ այժմ:


Եվրամիությունը նաև Հայաստանին կտրամադրի տեխնիկական և ֆինանսական օգնություն, որպեսզի հայ արտադրողները կարողանան աստիճանաբար հրաժարվել «կոնյակ» անունից և այն փոխարինել «բրենդի»-ով:


РБК-ի հետ զրույցում ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները վստահերցրել են, որ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին խոսք չի գնա, քանի որ Հայաստանն արդեն մտնում է Մաքսային միության մեջ:


ԵՄ-ն նաև կմեծացնի Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը, 2017-ից 2020 թվականների ընթացքում կհատկացվի մոտ 160 միլիոն եվրո:


Նշվում է, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև կոնյակի մասին հարցի շուրջ քննարկումները շարունակվել են մի քանի տարի: